1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նալբանդյան փողոցում

Մանրամասներ
շտապօգնություն

Մարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ:

«Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: