«Hyundai»-ն «Զվարթնոց»-ում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել. օգնության են հասել անվտանգության աշխատակիցները

Մանրամասներ
4

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկույթունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից:

Կայքի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով ենթարկվել էլ սթափության փորձաքննության, եղել է սթափ: