Շղթայական ավտովթար՝ Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Մանրամասներ
4

Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նույն գումարտկում փաստաթղթեր են ձևակերպում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը Պարեկային ծառայությունից փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: