Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը հեռանում է իր պաշտոնից. Պետդեպ

Մանրամասներ
ամն

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը Կիևում գրեթե երեք տարի աշխատելուց հետո՝ խաղաղ բանակցությունների վերաբերյալ անորոշության ֆոնին, հաղորդում Է FOX News-ը:

Պետդեպարտամենտում հաստատել են` Բրինքը մոտ ապագայում կհեռանա պաշտոնից։ Դիվանագետը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մայիսից, այսինքն՝ նա դեսպան Է դարձել Կիևում նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

«Նա Կիևում դեսպան է եղել երեք տարի, դա երկար ժամանակահատված է ռազմական գործողությունների գոտում։ Եվ, անկեղծ ասած, պատերազմը չափազանց երկար է շարունակվում», - նշել են պետդեպարտամենտում։ «Հարցն այն է` արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ են անել անհրաժեշտ ամեն ինչ հակամարտության դադարեցման համար», - ընդգծել են այնտեղ: