Արևմուտքի և Ուկրաինայի կեղծավոր էլիտաներն ուղարկում են այլոց որդիներին մահանալու․ Մասկ

Մանրամասներ
մասկ

Ուկրաինայի էլիտան և արևմտյան էլիտայի մի մասը կեղծավոր են և արյունարբու։ Նրանք «լողում են» շքեղության մեջ՝ այլոց որդիներին ուղարկելով ճակատ՝ մահանալու։ Այս մասին հայտարարել Է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում ։

«Ուկրաինայի էլիտան և Արևմուտքի էլիտայի մի մասը, որոնք ամեն երեկո շքեղ ընթրիքներ են կազմակերպում առանձնատներում, իսկ այլոց որդիներին ուղարկում են խրամատներում մեռնելու ցեխի ու արյան մեջ՝ հավերժական պատերազմում», - գրել է նա մեկնաբանելով այն գրառումը, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է շարունակել հակամարտությունը։