Հինգշաբթի Թրամփի վարչակազմը Գերագույն դատարանին խնդրել է չեղարկել ստորին դատարանների որոշումները, որոնք արգելափակում էին ծննդյան իրավունքով քաղաքացիության դադարեցմանն ուղղված հրամանը: Այս մասին ասվում է դատարանի էլեկտրոնային բազայում հրապարակված փաստաթղթում։
Ինչպես Արդարադատության դեպարտամենտի խոսնակ Սառա Հարիսն ասել է ուղեկցող նամակում, «գրեթե համընդհանուր ծննդյան իրավունքով քաղաքացիությունը ուժեղ խթաններ է ստեղծել անօրինական ներգաղթի համար» և հանգեցրել «ծննդյան զբոսաշրջության»:
Հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից հետո Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը սահմանափակում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը: Փաստաթուղթը նախատեսում է անօրինական ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն շնորհելու սահմանափակումներ։ Հաջորդ օրը 22 նահանգների իշխանությունները դիմել են ամերիկյան դատարաններին՝ վիճարկելու հրամանագիրը։ Դրանից հետո տարբեր նահանգների մի քանի դատարաններ ժամանակավորապես արգելափակել են փաստաթուղթը։
0Comments