ԱՄՆ-ում վթարված ուղղաթիռում եղել է «Siemens»-ի մասնաճյուղի ղեկավարն իր ընտանիքի հետ

Մանրամասներ
2

«Siemens»-ի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ավգուստին Էսկոբարը, նրա կինը և երեք երեխաները մահացել են Ջերսի Սիթի քաղաքի մոտ ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 10-ին մոտավորապես ժամը 15:15-ին (Երևանի ժամանակով 23:15-ին) ուղղաթիռը, որում եղել է վեց մարդ (հինգ ուղևոր և օդաչուն) ընկել է Հուդզոն գետը, բոլոր մահացել են:

Նյու Յորքի քաղաքապետի խոսքով՝ Էսկոբարն ընտանիքի հետ ինքնաթիռով ժամանել էր Իսպանիայից։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, հետաքննություն է սկսվել։