Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման իրատեսական առաջարկները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Ռուսական կողմը բաց է լուրջ և իրատեսական առաջարկների քննարկման համար, որոնք հաշվի կառնեն ներկայիս իրողությունները և կհանգեցնեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը և իսկապես համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելուն», - ՌԻԱ Նովոստիին ասել է նա՝ պատասխանելով հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների պայմաններին։
Դիվանագետն ընդգծել է, որ Կիևը ցույց է տալիս բանակցությունների համար պատրաստակամության պակաս։ Պոլիշչուկը հիշեցրել է, որ ուկրաինական կողմն էր, որ դադարեցրել է ուղիղ շփումները Ռուսաստանի հետ 2022 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա սեպտեմբերին սահմանել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների պաշտոնական արգելքը, որը մնում է ուժի մեջ։
0Comments