Այսօր Հայաստանի երկու մարզերում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով կան վիրավորներ, հայտնում է shamshayn.com-ը։
Ավտովթարներից մեկը տեղի է ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքում` ժամը 20։30-ի սահմաններում։ Բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Մյուս ավտովթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի վարչական տարածքում՝ ժամը 19:30-ի սահմաններում։ Բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
0Comments