Հունիսի 22-ին՝ գիշերը ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Երևանի բնակիչ 59-ամյա Հրաչյա Գրիգորյանը և հայտնել, որ Վարդանանց փողոցի 24 հասցեի մոտ 10 հոգով հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ապա ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հերթական ահազանգն է ստացվել այս անգամ Երևանի բնակիչ 36-ամյա Հարութ Հարությունյանի կողմից: Վերջինս հայտնել է, որ Վարդանանց փողոցի 24 հասցեի բակում Հրաչյա Գրիգորյանը հարվածել է իրեն:
Հարությունյանը ոստիկաններին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգորյանը հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Կարճ ժամանակ անց ոստիկանները Վարդանանց փողոցում հայտնաբերել են Հ. Գրիգորյանին և ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել բաժանմունք:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հրաչյա Գրիգորյանը հայտնել, որ ինքը «Հայ-ռուսական բարեկամության տան» հիմնադրամի տնօրենն է:
0Comments