Կալուգայի մարզում մարտի 9-ի գիշերը կինն իր դստեր եւ նրա ընկերուհու հետ դաժանաբար ծեծել է մի տղամարդու, որը ցանկանում էր ծանոթանալ իրենց հետ, տուժածին փրկել չի հաջողվել։ Այս մասին տեղեկացրել է Life-ը՝ հղում կատարելով SHOT-ին։
Միջադեպը տեղի է ունեցել «Մայամի» սրճարան-ակումբում։ 47-ամյա մի տղամարդ, որն ընկերների հետ ժամանակ էր անցկացնում այստեղ, որոշել է ծանոթանալ այցելու կանանցից մեկի հետ, սակայն մերժում է ստացել։ Կնոջն այնքան դուր չի եկել իր նոր սիրահետողը, որ զանգահարել է 18-ամյա դստերն ու ասել, որ տղամարդը հարվածել է իրեն։
Աղջիկը եկել է մոր մոտ ընկերուհու հետ միասին։ Երեքով նրանք սկսել են ծեծել տուժողին՝ նրան գետնին տապալելով։ Աղջիկներից մեկը մի քանի անգամ թռել է գիտակցությունը կորցնող տղամարդու գլխին։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել ծեծված մարդուն, նա ընկել է կոմայի մեջ եւ մահացել։
Հարձակվողներին բռնել են, բայց բաց են թողել, քանի որ տղամարդու մահվան ստույգ պատճառն առայժմ պարզված չէ։ Տեղի բնակիչների խոսքով՝ չարագործ կանայք հարբած էին։
0Comments