SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել օգոստոսի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղանիստ գյուղում կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչ 46-ամյա Անուշավան Հ.-ին պատկանող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել կրակոցի 4 հետքեր: Թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, Մասիսի ոստիկանությունում ու Մասիսի քննչական բաժնում պարզվում է:
Աղբյուրի տեղեկություններով օպերատիվ տեղեկությունները, որոնք հավաստի են եղել, ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել էին Ազգային անվտանգության ծառայությունից:
0Comments