Չինաստանը եւ ԱՄՆ-ը լայնածավալ մաքսատուրքերի պատերազմի մեջ են մտել։ Պեկինը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան ներմուծման վրա այն օրը, երբ ուժի մեջ է մտել Միացյալ Նահանգներում վաճառվող իր ապրանքների հանդեպ 104 տոկոս դրույքաչափը:
Չինական մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ից, հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։ Նոր 50 տոկոս տուրքը մտցվել է ի հավելումն այն 34 տոկոսի, որը Պեկինը սահմանել էր ի պատասխան ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփի հայտարարած նմանատիպ դրույքաչափի:Այն համապատասխանում է 50 տոկոսանոց դրույքաչափին, որը Թրամփն ավելացրել էր Պեկինի արձագանքից հետո։ Վերջնական մաքսատուրքրեը ներկա պահին կազմում են. ԱՄՆ-ը չինական ներմուծումից կգանձի 104, Չինաստանն ամերիկյանից՝ 84 տոկոս։
Վաշինգտոնը «սխալ սխալի հետեւից է գործում», հայտնել են Չինաստանի իշխանություններն այս շաբաթ՝ խոստանալով «պայքարել մինչեւ վերջ։ ԱՀԿ-ին ուղղած իրենց դիմումում նրանք հայտնել են, որ ԱՄՆ գործողությունները սպառնում են համաշխարհային առեւտրի հետագա ապակայունացմամբ։
«Իրավիճակը վտանգավոր կերպով սրվել է։ Որպես [ԱՀԿ] տուժած անդամներից մեկը՝ Չինաստանը լուրջ մտահոգություն է հայտնում եւ վճռականորեն դեմ է հանդես գալիս այդ ոչ խելամիտ քայլին»,- նշվել է Չինաստանի հայտարարությունում։
0Comments