Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մահացել է

Մանրամասներ
ավտովթար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան:

Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:

Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»:

Անահիտ Ավանեսյան