Մոսկվայի արևելքում գտնվող ծննդատան 7 հարկանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսը, ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, կազմել է 50 քառակուսի մետր:
Նշվում է, որ փրկվել է 39 մարդ:
«Մոսկվայում հրդեհի մակերեսը կազմել է 50 քառակուսի մետր։ Փրկվել է 39 մարդ, որից 6-ը` ավտոսանդուղքով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ բաց այրումը վերացվել է։ Գերատեսչությունը հստակեցրել է, որ հրշեջները փրկել են մարդկանց ծննդատան 7-րդ հարկի ծխածածկ գոտուց, հիվանդներն ու անձնակազմը տեղավորվել են հիվանդանոցի մեկ այլ մասնաշենքում:
0Comments