Դոնի Ռոստովում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Մանրամասներ
4

Դոնի Ռոստովում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տարածման վտանգ կա. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հրդեհը բռնկվել է Դոնի Ռոստով, Բուդենովսկի պողոտա, շենք 49/97 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի շենքում։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատները։ Ժամանելուն պես պարզվել է, որ ճակատն այրվել է»,- հայտնում են նախարարությունից։

Մոտակա հինգ հարկանի շենքի վրա կրակի տարածման վտանգ կա։