Վագներականները զանգվածաբար ազատում են բանտարկյալներին Ռոստովի բանտերից

Մանրամասներ

Վագներականները զանգվածաբար ազատում են բանտարկյալներին Ռոստովի բանտերից:

Այս մասին, ըստ տելեգրամյան ալիքների, հայտնել է Ռոստովում գործող 161. ru լրատվականը, սակայն շատ արագ հեռացրել է լուրը կայքից:

Սպասվում է, որ վագներականները Մոսկվայում կլինեն այսօր՝ ժամը 6-8-ի միջակայքում: 

Հիշեցնենք՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական ռեժիմն արդեն գործում է:

Այն սահմանվել է նաև Վորոնեժի մարզում:

Հակաահաբեկչական ռեժիմի գործողության ժամանակ մանրամասն ստուգվում են բոլոր փոխադրամիջոցները, քաղաքացիները, համացանցի աշխատանքը, հեռախոսազանգերը:

Գործում են կապի սահմանափակումներ:

Ըստ նպատակահարմարության, կարող են տնօրինվել քաղաքացիների և կազմակերպությունների գույքը և փոխադրամիջոցները:

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Քաղաքապետ Սոբյանինը հայտնել է քաղաքում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին: 

Վարշավյան մայրուղում, ինչպես նաև Մոսկվայի շրջանի բոլոր մյուս մայրուղիներում կանգնած են զինվորական մեքենաներ և տեխնիկա:

Մոսկվայում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները: Այս մասին առավոտյան հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը:

1