Դուրովն սկսել է համագործակցել ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ

Մանրամասներ
դուրով

Ձերբակալվելուց հետո Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը սկսել է համագործակցել ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ՝ նրանց տրամադրելով տեղեկություններ, որոնք կարող են օգնել բացահայտել Telegram-ի օգտատերերին: Այս մասին գրում է Liberation-ը։

«Դուռն իսկապես բացվում է»,- Libération-ի հետ զրույցում հաստատել է Փարիզի դատախազության քիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոաննա Բրուսեն: Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի անվտանգության բոլոր ուժերին խորհուրդ է տրվել վերսկսել հետաքննությունները, որոնք կասեցվել էին Telegram-ից տեղեկատվություն ստանալու անկարողության պատճառով