Իրանը դադարեցրել է բոլոր ավիաչվերթները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ

Մանրամասներ
թեհրան

Ապրիլի 10 երեկոյան Իրանը դադարեցրել է բոլոր ավիաչվերթները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իրանական Լրագրող տելեգրամ ալիքը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դիվանագիտական պատվիրակություններն արդեն լքել են Իսրայելը։

Հիշեցնենք, որ իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև, որից հետո իսրայելական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել Իրանի տարածքից՝ Իսրայելին մոտալուտ հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ առաջիկա ժամերին Իսրայելը կենթարկվի հրթիռային հարձակման, իսկ հավանական թիրախը կլինի Թել Ավիվը։ Ուշ երեկոյան ԱՄՆ հետախուզությունը նույնպես Սպիտակ տանը և ԱՄՆ դաշնակիցներին տեղեկացրել է, որ Իրանի և նրա համախոհների կողմից Իսրայելին պատասխան հարված է սպասվում։