Զանգվածային խափանում Telegram-ում

Մանրամասներ

Telegram-ում զանգվածային խափանում է եղել։ Այս մասին վկայում են  Downdetector ծառայության տվյալները։

Տվյալների համաձայն, օգտատերերի 56%-ը բողոքել է հավելվածի աշխատանքից, 28%-ը հայտնել է ծառայությանը միանալու բարդությունների մասին, ևս 16%-ի համար դժվարացել է մեսենջեր կայքի հասանելիությունը։

Մեսենջերի աշխատանքի խափանումը տևել է 10-15 րոպե։ Մասնավորապես, օգտատերերը չեն կարողացել թարմացնել ալիքները, միաժամանակ խնդիրներ են եղել հաղորդագրություններ ստանալու հարցում, տեղեկացնում է Լենտա․ռու-ն։

 Telegram-ի աշխատանքում խափանումները նկատվել են հունիսի 24-ի ցերեկը Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադի, Վորոնեժի, Չելյաբինսկի, Նիժեգորոդի նահանգներում, ինչպես նաև Պերմի երկրամասում։