Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին X–ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ենք ունեցել»,– գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվել են Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասնակիցների ցանկում:
Հիշեցնենք` և՛ Միրզոյանը, և՛ Ռուբինյանը մասնակցել են նախորդ տարվա համաժողովին։ Ամենամյա համաժողովն այս տարի կանցկացվի ապրիլի 11-13-ը:
0Comments