ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի 11 մարզերի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում ոչնչացրել են 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է kommersant.ru-ն՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։
Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Կրասնոդարի երկրամասում՝ 67-ը:
Ռազմական գերատեսչության հաղորդագրությունների համաձայն՝ ապրիլի 8-ի ժամը 20:00-ից ապրիլի 9-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացվել է նաև.
- 29 ԱԹՍ՝ Ռոստովի մարզում
- 15 ԱԹՍ՝ Հյուսիսային Օսիայում
- 11 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզում
- 10 ԱԹՍ՝ Կուրսկի մարզում
- 7 ԱԹՍ՝ Ազովի ծովի օդային տարածքում
- 6 ԱԹՍ՝ Սև ծովի օդային տարածքում
- 5 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզում
- 3 ԱԹՍ՝ Ղրիմում
- 2 ԱԹՍ՝ Պենզայի մարզում
- 1-ական ԱԹՍ՝ Սարատովի, Օրյոլի, Ստավրոպոլի մարզերում:
0Comments