Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք այստեղ ենք ժամանել նման ներկայացուցչական պատվիրակությամբ, որպեսզի ընդգծենք Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների ու տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ձգտումը։ Սա արդեն իններորդ համաժողովն է, այն տեղի է ունենում մեր երկրների համար բարդ ժամանակաշրջանում։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, տեսություն և խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա հավելել է, որ կողմերը հետևողականորեն և անընդհատ աշխատում են «բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանի մարզերում և Հայաստանի մարզերում, գործարար և փորձագիտական համայնքներում, պետական կառույցներում»։
0Comments