ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս

Մանրամասներ
ԱՄՆ Չինաստան ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս բարձրացնելու մասին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Հիմնվելով համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի ցուցաբերած հարգանքի բացակայության վրա՝ ես բարձրացնում եմ սակագինը, որը Միացյալ Նահանգները գանձում է Չինաստանից մինչև 125 տոկոս», - ասել է նա։

Նոր սակագներն անմիջապես մտնում են ուժի մեջ։