«Դու անհարմար զգա, որ 30-40 հազար թոշակ ստացողը չգիտի՝ սնունդ առնի՞, թե՞ գույքահարկը վճարի»․ Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
5

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հենց իր համար գույքահարկը լրացուցիչ բեռ չի՞, հայտարարել է․

«Բացարձակապես, հակառակը, ես շատ անհարմար էի զգում, երբ, օրինակ, Ավանի Ծարավ Աղբյուր թաղամասում իմ 110 քմ մակերեսով բնակարանի համար վճարում էի 6000 դրամ հարկ տարեկան, հիմա վճարում եմ երևի 40 000 դրամի շրջակայքում, որը կարծում եմ էլի ցածր է նույնիսկ»։

Իր ձայնը տաք տեղից է գալիս, ամսական 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, հաճախ էլ՝ մեծ պարգևավճար։

Արման Պողոսյան, դու անհարմար զգա, որ կենսաթոշակառուները, հաշմանդամության թոշակ ստացողները 30-40 հազար դրամ թոշակ են ստանում, որով չգիտեն՝ դեղեր գնե՞ն, սնունդ առնե՞ն, կոմունալները վճարե՞ն, թե՞ խիստ մեծացած գույքահարկը վճարեն։

Այս փոխնախարարի ասածն այնքան տհաճ է ինձ համար, որ այս նյութի հետ իր սփաթը չեմ ցուցադրում, լուսանկարը չեմ զետեղում»։