ՀՀ զինվшծ ուժերում կապահովվի կանանց ներգրավվածության աճը. Նոր որոշում

Մանրամասներ
զինվոր բանակ

ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների նոր համակարգի ներդրման, այդ նպատակով սերժանտական և հրահանգիչների դասընթացների անցկացման ուղղությամբ՝ համապատասխան սերժանտական և հրահանգիչների պաշտոնները համալրելու նպատակով: Միաժամանակ, համալրվածության ցածր մակարդակում են գտնվում կանանց և ինժեներական տեխնիկա շահագործող ստորաբաժանումները, ինչն ազդում է դրանց բնականոն գործունեության ապահովման վրա:

Որոշմամբ հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը, հավելումներ են սահմանվում ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողների, օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար: