Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։
Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստրը, որն ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը՝ խթանելով տեղեկացված քննարկումների անցկացումը և հանրային մասնակցությունը։ Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվել է բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնց գրանցումն իրականացվում է փուլային եղանակով։
0Comments