Հերթական վարժական հավաքները կկազմակերպվեն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը. ում է դա վերաբերում

Մանրամասներ
ՀՀ զինված ուժեր զինվոր

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 10-ի նիստում «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում կայացրեց:

Ըստ այդմ, հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա¬յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

Որոշման 3-րդ և 4-րդ կետերը գաղտնի են: