Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

Մանրամասներ
հհ պն

Ադրբեջանն այսօր հերթական ապատեղեկատեղեկատվությունն է տարածել։ Այս անգամ հարևան երկրից սուտ լուր են տարածել, թե իբր իրենց դիրքերի ուղղությամբ Տավուշի մարզից կրակոցներ են եղել։ ՀՀ Պն–ն հայտնում է, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

ՊՆ–ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

ՀՀ ՊՆ–ն վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն վերջին շրջանում սուտ լուրեր է տարածում պարբերաբար։