Ռուբինյանն ու Քըլըչը Անթալիայում հանդիպել են

Մանրամասներ
Քըլըչ Ռուբինյան Քըլըչ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին X–ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Спецпредставители процесса урегулирования между Арменией и Турцией вице-спикер Национального собрания Армении Рубен Рубинян и посол Сердар Кылыч провели встречу на дипломатическом форуме (11 апреля 2025). Анталья - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2025

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ենք ունեցել»,– գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվել են Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասնակիցների ցանկում:

Հիշեցնենք` և՛ Միրզոյանը, և՛ Ռուբինյանը մասնակցել են նախորդ տարվա համաժողովին։ Ամենամյա համաժողովն այս տարի կանցկացվի ապրիլի 11-13-ը: