Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում երկու երկրների սահմանին։ Զորավարժություններն անցկացվում են ապրիլի 9-ին և 10-ին և «ներառում են սահմանային անցակետերի վրա նմանակված ահաբեկչական խմբավորումների հարձակումները չեզոքացնելու գործողություններ», հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դրա մասին գրում է BBC-ն։
«Ինքնին կարճաժամկետ և լոկալ իրադարձություն, այս զորավարժություններն արտացոլում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական լայնածավալ տեղաշարժերը։ Դրանք անցնում են Ագարակ/Նորդուզ սահմանային կետով, որը հայկական կողմից ԽՍՀՄ փլուզումից ի վեր պաշտպանում էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Սակայն 2025 թվականի հունվարից նրանց փոխարինել են հայ սահմանապահները։ Ընտրելով եվրաինտեգրումը և Արևմուտքի հետ մերձեցումը, Հայաստանի իշխանությունը փորձում է Թեհրանին վստահեցնել, որ նա մտահոգվելու ոչինչ չունի և որ Իրանի դեմ պայքարում Հայաստանը Արևմուտքի հենակետը չի դառնա։
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կնքվել է Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրերին, չի կարող չանհանգստացնել իրանցի քաղաքական գործիչներին՝ հաշվի առնելով իրանա-իսրայելական և իրանա-ամերիկյան առճակատման սրումը։
Հայաստանի և Իրանի հատուկ նշանակության ուժերի երբևէ առաջին համատեղ զորավարժությունների անցկացումը վկայում է նրա մասին, որ հայ դիվանագետներին հաջողվել է համոզել իրանցի գործընկերներին, որ Երևանի արևմտամետ կուրսն ուղղված չէ հարավային հարևանի դեմ»,- նշում է BBC-ն։
0Comments