Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Իրանի մերձակայքում՝ միջուկային բանակցությունների ֆոնին, գրում է Bild-ը։
ԱՄՆ զինուժը վեց B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ավիաբազայում՝ Իրանից մոտ 3800 կմ հեռավորության վրա։ Արբանյակային լուսանկարները ցույց են տվել թռիչքուղու վրա ինքնաթիռներ, ինչպես նաև այլ ռազմական տեխնիկա է հայտնաբերվել։
Սա տեղի է ունենում Իրանի հետ լարված հարաբերությունների և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Իրանը «երբեք չպետք է միջուկային ռումբ ունենա»՝ սպառնալով «կոշտ միջոցներով», եթե բանակցությունները ձախողվեն։
0Comments