Արգենտինան պահանջում է ձերբակալել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին

Մանրամասներ
Խամենեի

Արգենտինայի դատախազությունը ձերբակալության գործընթաց է սկսել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ՝ կապված 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հետ: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։

«Դատախազ Սեբաստիան Բասսոն դաշնային դատավոր Դանիել Ռաֆեկասին խնդրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոսեյնի Խամենեիի ձերբակալության ազգային և միջազգային օրդեր տրամադրել»,- ասվում է հրատարակության մեջ։

Մասնավորապես, Բասսոն ցանկանում է ստուգել Իրանի առաջնորդի հնարավոր մասնակցությունը միջադեպին։ Սակայն, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, նման միջոցը կարող է զգալիորեն վատթարացնել Բուենոս Այրեսի և Թեհրանի հարաբերությունները։

Հիշեցենք՝ պայթյունը Արգենտինայի հրեական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել 1994 թվականի հուլիսի 18-ին Բուենոս Այրեսում։ 

Ահաբեկչությունը, որը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը, զոհվել է 85 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը, հարձակման պատասխանատվությունը դրվել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման վրա։ 

Անցյալ տարվա ապրիլի 24-ին Արգենտինան միջազգային օրդեր է ներկայացրել և պահանջել ձերբակալել Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին՝ կասկածելով նրան միջադեպին առնչություն ունենալու մեջ։