Երեկ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում։ Նախ ընդդիմադիր թեկնածուներից Վարդան Ղուկասյանն է ասուլիս տալիս և հայտարարում, որ իր՝ քաղաքապետ դառնալու դեպքում փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի զիջելու՝ կարծես փորձելով վանել մյուս ընդդիմադիրներին։
Տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունները փորձում են ազդել Վարդան Ղուկասյանի վրա տարբեր քրեական գործերով՝ այսպիսով ընտրությունների արդյունքները «սառեցնել»՝ տեղափոխելով երկրորդ փուլ։
Դեռևս չի արտահայտվել նաև Մարտուն Գրիգորյանը։ Ի դեպ, Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև թշնամանքի մասին բոլորը գիտեն, ինչը ևս կարող է խոչընդոտ լինել ընդդիմադիր երկու ուժերի համագործակցության համար։ Իսկ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը հայտարարում է, որ ՔՊ-ն միանալու է Մարտուն Գրիգորյանին, որից հետո նա քաղաքապետ է դառնալու։ Այս հայտարարությունից հետո կրկին լռություն է ընդդիմադիր թեկնածուի թիմում։
Թե ինչ է սպասվում Գյումրիում, պարզ կդառնա առաջիկա ժամերին։ Արդյո՞ք Վարդան Ղուկասյանը կգնա երկրորդ փուլի, թե Մարտուն Գրիգորյանը կդառնա քաղաքապետ ՔՊ-ի քվոտայով, որը անտրամաբանական կլինի Մարտուն Գրիգորյանի դեպքում։
0Comments