Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Ղուկասյանը, ով Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով երեկվա Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներում 2-րդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է»:
0Comments