«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից: Այս մասին, lurer.com-ի փոխանցմամբ, ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ:
Գոլուբևը Telegram-ում գրել է.
««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյունը դուրս է եկել Ռոստովից և ուղղվել դեպի իրենց դաշտային ճամբարները։
Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր այս արտասովոր պայմաններում ապահովել են կենսապահովման համակարգերի համակարգված աշխատանքը մայրաքաղաքում և Ռոստովի մարզում»։
0Comments