Սակագնային պատերազմներում հաղթողներ չեն լինում. Սի Ծինփին

Մանրամասներ
Թրամփ Սի Ծինփին

Սակագնային պատերազմներում հաղթողներ չեն կարող լինել։ Այս մասին Պեկինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Սակագնային պատերազմներում հաղթողներ չկան, եթե ընդդիմանաս աշխարհին, ապա կհայտնվես մեկուսացման մեջ»,- ասել է Չինաստանի ղեկավարը։

Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանը եւ Եվրամիությունն աշխարհի խոշորագույն տնտեսություններից են եւ հաստատակամորեն աջակցում են տնտեսական գլոբալացմանը եւ ազատ առեւտրին։ 

«Չինաստանը եւ ԵՄ-ը պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները, համատեղ պաշտպանեն տնտեսական գլոբալացումը եւ միջազգային առեւտրային միջավայրը, համատեղ դիմակայեն միակողմանի ճնշմանը, ոչ միայն պաշտպանեն իրենց օրինական իրավունքներն ու շահերը, այլ նաեւ պաշտպանեն միջազգային կարգն ու կանոնները»,- ասել է Չինաստանի նախագահը։