ԱՄՆ-ում չեն կարծում, որ ՌԴ-ում պետության ղեկավարի ընտրություններն ազնիվ ու արդար են եղել, սակայն, չնայած դրան, Վլադիմիր Պուտինին ճանաչում են որպես երկրի նախագահ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներկայացված կլինի Պուտինի երդմնակալությանը մայիսի 7-ին։ Լրագրողներից մեկի հարցին, թե դա նշանակում է, որ Վաշինգտոնը բոյկոտելու է արարողությունը, Միլլերն ասել է. «Մեր ներկայացուցիչն այնտեղ չի լինելու։ Դուք ինքներդ կարող եք եզրակացություններ անել»:
Ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել մարտի 15-17-ին, որին մասնակցել է չորս թեկնածու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Պուտինը ստացել է ձայների 87,28%-ը։
0Comments