Խոշոր հրդեհ՝ Երևանում. կան հոսպիտալացվածներ

Մանրամասները՝ տեսանյութում
4

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Խորենացի 112 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Այրվածքաբության ազգային կենտրոն»։

Հրշեջները մարել են կրակը, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ մոխրացած «Lexus» մակնիշի ավտոմեքենա, մոխրացել է նաև ողջ գույքը։ Ոստիկանությունում պարզում են ավտոտեխսպասարկման կետի սեփականատիրոջ, վիրավորների և մոխրակույտի վերածված «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։