Խոշոր հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի կահույքի սրահներից մեկում (ուղիղ)

Ուղիղ միացում | LIVE
Live24.am-ը ներկայացնում է

Խոշոր հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի սրահներից մեկում:

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։