Տղամարդը միտումնավոր շենք է հրկիրզել, կա 1 զոհ, 11 վիրավոր

Մանրամասներ
5

Սեուլի Բոնչեոն-դոնգ թաղամասի 21-հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 11 վիրավորներ, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։ Շենքը, հնարավոր է, բոցասայլով հրկիզել է մարդ։

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը սկսվել է ապրիլի 21-ին առավոտյան ժամը 08:17-ին (Երևանի ժամանակով 03:17-ին): 11 տուժածներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել բազմաբնակարան շենքի պատուհանից ընկնելուց հետո: Մնացած ինը տուժածները ստացել են թեթև վնասվածքներ, այդ թվում՝ ծխի ներշնչում:

Անվտանգության ուժերը կասկածում են, որ անհայտ տղամարդը միտումնավոր է հրդեհել։ Նա հետախուզման մեջ է։