Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարվածել է իսրայելական Աշքելոն և Էյլաթ քաղաքների թիրախներին, ինչպես նաև Կարմիր և Արաբական ծովերում գտնվող երկու ամերիկյան ավիակիրներին՝ Եմենի մայրաքաղաք Սանայի վերջին ռմբակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ:
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան ասել է, որ հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով։
0Comments