ԱՄՆ հատուկ բանագնաց Վիտկոֆը կրկին կայցելի Ռուսաստան

Մանրամասներ
Վիտկոֆ պուտին

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը կարող է այցելել Ռուսաստան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպումից հետո, որը նախատեսված է այս շաբաթվա վերջին Լոնդոնում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։

Բանակցությունները Լոնդոնում նախատեսված են շաբաթվա վերջին։ Դրանից հետո Վիտկոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարող են պայմանավորվել հաջորդ քայլերի շուրջ։ Ապրիլի 17-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել գաղտնի փաստաթուղթ, որը քննարկվել է նաեւ եվրոպացի ներկայացուցիչների հետ։ Այժմ Վաշինգտոնը պատասխան է սպասում Կիևից։

«Սա վերջնագիր չէ, այլ քննարկման տարբերակներ: Մենք սպասում ենք արձագանքների»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: