Գիտությունը պարզ հասկանալ է տալիս. սենյակային բույսերը օդի աղտոտվածությունն առանձնապես չեն վերացնում, տեղեկացնում է Americaru-ն։
Այսօր 1970-ականների բոլոր միտումներից վերածնունդ են ապրում աստղագիտությունը, Fleetwood Mac-ը եւ բնակարանների կանաչապատումը։ «Ավելի քան երբեւէ ավելի շատ ամերիկյան տնային տնտեսություններ են բույսեր աճեցնում՝ դրանց 77 տոկոսը»,- այսպիսին են Ազգային այգեգործական հարցման արդյունքները։ Տանը ծաղիկներ աճեցնելը ավելի հաճախ է դառնում երիտասարդների զբաղմունքի առարկա։ Բայց նոր հետազոտությունը պսակազերծել է գաղափարը, թե տնային բույսերը մաքրում են օդը։
«Դա պարզապես հրապուրիչ գաղափար է։ Սենյակային բույսերը քիչ են ազդում օդի մաքրման վրա»,- ասում է Պորտլանդի պետական համալսարանի պրոֆեսոր Էլիոթ Գալը։
0Comments