Համառ չինացին հրաժարվել է 220,000 դոլարի դիմաց տեղափոխվել իր տնից. նա այժմ ստիպված է ապրել մայրուղու «կենտրոնում» (լուսանկարներ)

Մանրամասներ
չինացի

Չինաստանի համառ բնակիչը հրաժարվել է տեղափոխվել իր տնից, որը գտնվում է նոր մայրուղու կառուցման ճանապարհին։ Արդյունքում իշխանությունները ստիպված են եղել մայրուղին կառուցել նրա տան շուրջը, գրում է The Sun թերթը։

Հոդվածի հեղինակները պարզաբանել են, որ իշխանությունները Ցզյասին շրջանի բնակիչ Հուանգ Պինին առաջարկել են 220,000 դոլար և նույնիսկ բնակարան։ Սակայն երկար բանակցություններից հետո չինացին պնդել է, որ թոռնիկի հետ շարունակելու է ապրել իր տանը: 

Այժմ նրա տունը շրջապատված է բարձր պատերով, իսկ տանիքը գրեթե հավասարվել է կառուցվող մայրուղու հետ: Մայրուղին նախատեսվում է բացել գարնանը։

Չինացին պատմել է, որ շինարարական աղմուկը, փոշին ու կեղտն իրեն շատ անհարմարություններ են պատճառում։

«Եթե ես կարողանայի ժամանակը հետ տալ, ապա կհամաձայնեի առաջարկվող պայմաններին: Ես մի փոքր ափսոսում եմ դրա համար», - խոստովանել է տղամարդը:

Aerial view of a house surrounded by a motorway under construction.

Video grab of a house surrounded by a motorway under construction.

House surrounded by motorway construction.

People walking past a house surrounded by a motorway under construction.