Եվրոմիությունը Բելառուսում ընտրություններն ազատ ու ժողովրդավարական չի համարում, ուստի մտադիր է շարունակել պատժամիջոցներ կիրառել Մինսկի դեմ։ Այս մասին հայտարարել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը։
«Բելառուսի ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար. Բելառուսի ժողովուրդն արժանի է իրական ձայն ունենալու, թե ով է կառավարելու երկիրը»,- ասված է հայտարարության մեջ:
Կալլասը նշել է, որ Բելառուսում մարդու իրավունքների աննախադեպ ճնշումները, քաղաքական մասնակցության սահմանափակումները և անկախ ԶԼՄ-ների հասանելիության բացակայությունը, ընտրական գործընթացը զրկել են լեգիտիմությունից։
0Comments