Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մանրամասներ
թուրքիա

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, քաղաքացիները պահանջել են ազատ արձակել Իմամօղլուին և բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաների:

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը նախազգուշացրել է՝ կանգ չեն առնելու, մինչև արդյունքի չհասնեն:

Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը:

Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը՝ այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։