Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան

Մանրամասներ
ֆիդան

Թուրքիան և Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունները կանխելու նպատակով՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նրա խոսքով՝ կարևոր է խուսափել կողմերի միջև թյուրիմացություններից:

Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիայի ու Իսրայելի հիմնական խնդիրներն են Գազան, Արևմտյան ափը և Ալ-Աքսա մզկիթը։

«Մենք որևէ մեկի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրություն չունենք, բայց նաև անտարբեր չենք հետևի Սիրիայում որևէ գործողության, անկարգություններին կամ սադրանքների, որոնք սպառնալիք են Թուրքիայի համար։ Իսրայելի ռազմավարությունն է ոչինչ չթողնել Սիրիայի նոր կառավարությանը։ Դեկտեմբերի 8-ից Իսրայելը պարբերաբար ցամաքային և օդային հարվածներ է հասցնում կանոնավոր բանակներին պատկանող բոլոր ենթակառուցվածքներին»,- ասել է Ֆիդանը:

Նրա խոսքով՝ եթե Սիրիան Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ ️ ️

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև ՄԱՆ-ի հետ հարաբերություններին, նշել՝ Անակարան աշխատում է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքով սահմանված պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Ֆիդանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի նման դաշնակիցների միջև պատժամիջոցներ չպետք է լինեն։

Դիվանագետը հավելել է՝ Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը։