ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի անդամակցության հարցը

Մանրամասներ
ա

ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի անդամակցության հարցը մարտի 24-25-ին կայանալիք գագաթաժողովի շրջանակում, ասել է  ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, անդամակցության հարցը քննարկման մաս կլինի, քանի որ դա կարեւոր է շատ առաջնորդների համար»,- ասել է նա։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ եվրոպացի առաջնորդների հանդիպումը կվերահաստատի նրանց աջակցությունը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հայտին, նույնիսկ եթե անդամակցության ճանապարհը երկար է լինելու։

«Գործընթացը երկար կլինի, եւ ժամանակ կպահանջվի իրական եւ գործող ինտեգրացիա ապահովելու համար»,- ասել է Դրագին։