Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը վճռորոշ փուլ թևակոխեց. Գլոբալ ընդհարումն իրական է. Տուսկ

Մանրամասներ
տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ համաշխարհային մասշտաբի հակամարտությունը իրական է, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը թևակոխել է վճռորոշ փուլ, գրում է լեհական РАР գործակալությունը։

Տուսկը նման նախազգուշական ելույթով հանդես է եկել ուրբաթ Լեհաստանի ուսուցիչների միության ազգային հանրահավաքում։

«Արևելքում պատերազմը թևակոխում է վճռորոշ փուլ»,-ընդգծել է Տուսկը։ «Մենք զգում ենք, որ անհայտը մոտենում է»:

«Մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, բայց մենք գիտենք, որ այն այժմ դրամատիկ մասշտաբների է հասնում»,-շարունակել է նա: «Վերջին 10-12 ժամերը ցույց են տալիս, որ գլոբալ ընդհարման վտանգը լուրջ է և իրական»,- հավելել է նա։

Կարևորելով ուսուցիչների աշխատանքը Լեհաստանի ապագա անվտանգության ապահովման գործում՝ Տուսկը միաժամանակ նշել է, որ «անվտանգ, ուժեղ և դիմացկուն ազգերը նրանք են, որոնք տեխնոլոգիական, ինտելեկտուալ և ստեղծագործական առավելություններ ունեն»։